
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 9 խաղով և 4 ամսով հեռացվել է ֆուտբոլից: Նա այդ ընթացքում չի մասնակցի ոչ մի մրցաշարի:
Նա պատժվել է Իտալիա-Ուրուգվայ խաղում իտալացի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու համար:
Որակազրկումն ուժի մեջ կմտնի ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում Ուրուգվայի առաջին իսկ խաղից, ինչը նշանակում է, որ Սուարեսը 1/8 եզրափակչում չի խաղա կոլումբացիների դեմ և բաց կթողնի մրցաշարի մնացած հատվածը: Նա նույնիսկ չի կարող գտնվել մարզադաշտում: