Վարչապետը` ոստիկանապետի, Տ. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բռավո՛, ուրախ եմ, շատ ուրախ եմ: Հոգով-սրտով նա մեզ հետ է»-,  ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսպես արձագանքեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու Սերժ Սարգսյանի որոշմանը:

Նա նաև անդրադարձավ իր և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերություններին և կառավարության այսօրվա նիստում նրան նկատողություն անելուն և նշեց. «Ոստիկանապետը լավ աշխատում է, որևէ խնդիր չկա»- , ասաց նա:

Այն  հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ես Ղարաբաղում եմ եղել, գիտեք, բայց արձագանքել են պատասխանատուները. իմ կարծիքով՝ հիմնավոր պատասխանել էին: Ամեն դեպքում, յուրաքանչյուր ողջամիտ հարցի մենք՝ որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել, և ես դեռ չեմ ծանոթացել այդ արձագանքներին, որպեսզի համադրեմ: Եթե անհրաժեշտություն լինի, բացատրություն կտամ», – եզրափակեց վարչապետը:

Այլ հարցերն ու մանրամասները` armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս