49-ամյա Սթեյսի Յեպերն ինսուլտի ժամանակ սմարթֆոնով ինքն իրեն նկարահանել է: Կինը դա արել է բժիշկներին համոզեկու համար, որ իր մոտ նկատվող նշանները սթրեսի հետևանք չեն:
Արդեն մի քանի ամիս Սթեյսին բողոքել է թմրածության և խոսելու հետ կապված բարդությունների պատճառով: Սակայն հետազոտությունը չի ցույց տվել ինսուլտի նշաններ, և բժիշկները եկել են եզրակացության, որ կինը տառապում է դեպրեսիայից:
Սակայն երբ նշանները հերթական անգամ ի հայտ են եկել, կինը ղեկին նստած ժամանակ հասցրել է ինքն իրեն նկարահանել տեսախցիկով. տեղեկացնում է Mignews-ը:
90 վարկյանանոց տեսագրությունում պարզ երևում է, որ կնոջ դեմքի ձախ կողմն անշարժանում է, և նրան չի հաջողվում անգամ պարզ շարժում կատարել` ձերքով հասնել քթի ծայրին:
Բժիշկները դիտել են տեսանյութը և Սթեյսիի մոտ իշեմիկ ինսուլտ ախտորոշել: