2012թ. փետրվարի 12-ին համացանցում հայտնված «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունը պարզել է, որ Աշոտ Դանիելյանն է հայհոյանքներ տվել տեսանկարահանում կատարող անձին: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ տեսանյութում խուլիգանական հայհոյանքներ տվողը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ազգականն է:
ՀԱՍՏԱՏՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ