ԷԼԻ ԹԱՆԿԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու վաճառակետերում հացը երեկ վաճառվում էր բարձրացված գներով: 110-դրամանոց հացը` 130, իսկ 120-դրամանոցը` 140 դրամով էր վաճառվում: Խանութների աշխատակիցներին մի քանի օր առաջ են տեղեկացրել, որ փետրվարի 24-ից հացը ստանալու են նոր գնացուցակով: Թե ինչն է հացի գնի բարձրացման պատճառը, պարզ չէ: Հացի փռերում կատարվածը բացատրում են նրանով, որ ալյուրը թանկացել է, եւ իրենք ստիպված են բարձրացնել գինը եւս: Նշենք, որ Գյումրիում 50-կիլոգրամանոց 1 պարկ ալյուրը թանկացել է 800 դրամով: Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի` մոտ մեկ ամիս առաջվա տվյալներով` պարենային շուկայում գնանկում էր արձանագրվելու, հատկապես հացահատիկի շուկայում: Ըստ ՀԲ հրապարակած տվյալների` դա պայմանավորված է հացահատիկի պաշարների ավելցուկով: Մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ինչպես միշտ:




Լրահոս