ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ քննարկվել են Հայ ազգային կոնգրեսի կազմում ՀՀՇ համամասնական ցուցակի կազմման սկզբունքներն ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների վերաբերյալ տարածքային կառույցների առաջարկները: Անդրադարձ է եղել նաեւ մարտի 1-ին Ազատության հրապարակում անցկացվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաեւ փետրվարի 28-ին ԱԺ մոտ կազմակերպված հանրահավաքին. հիշեցնենք, որ այդ օրը ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկելու է 100 տոկոս համամասնական ընտրությունների անցնելու  վերաբերյալ ԸՕ փոփոխությունների նախագիծը: Երեկ ՀՀՇ-ն ընդունել է նաեւ հայտարարություն` ՀԱԿ անդամ ՍԴՀԿ կուսակցության հանդեպ իշխանությունների կատարած ոտնձգությունների վերաբերյալ:




Լրահոս