ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջեւ: Քննարկելով ԸՕ-ում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացրած նախագիծը` Դ.Հարությունյանը նախ ասաց` իրենք մերժում են այդ գաղափարը, հետո հավելեց. «Ի՞նչ կոմպրոմիս կարող ենք անել, իհարկե` ոչ մի: Միակ կոմպրոմիսը` ավելի լավ է հրաժարվե՛ք այդ մտքից»: «Դա արդեն կոմպրոմիս չէ, կապիտուլյացիա է»,-արձագանքեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը: Դավիթ Հարությունյանը նաեւ նշեց, որ եթե այդ նախաձեռնության հեղինակները լինեին մեծամասնություն, երբեք չէին գնա 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու քայլին: «Մենք չենք հրաժարվի այս գաղափարից, ավելին, պայքարելու ենք մինչեւ վերջ: Պայքար, պայքար մինչեւ վերջ»,-հայտարարեց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ