ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿՅԱՆՔԻ ԳԻՐՔ Է»

Օրերս ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցավ Հովհաննես Նեզրեթյանի «Մարդկության սկիզբը եւ վերջը մի անհատի կյանքն է» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացվեց տարբեր տեսանկյուններից, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը նշեց, որ ամեն լույս տեսած գիրք չէ, որ ուրախություն է պատճառում, շատերն օրապակաս երեխայի նման անմիջապես անհետանում են։ Սակայն Հ. Նեզրեթյանի ստեղծագործությունն «իրոք կյանքի գիրք է. ծնված է կյանքից»։
Զրուցելով հեղինակի հետ՝ պարզեցինք, որ նա աֆորիզմների մի մասը գրել է դեռեւս 70-ականներին, սակայն դրանք չեն տպագրվել: «Պատճառաբանում էին, որ, բացի ճշմարտությունից, ուրիշ ոչինչ չեմ գրել,-նշեց Հ. Նեզրեթյանն ու հավելեց,-շատ ազգեր ունեն միասնական մտածողության տանող, մղող գիրք, որը տալիս է հոգեբանական միասնական արժեքային համակարգ, եւ նրանք` որպես ազգ, ապրում, հարատեւում են հավերժ… Այսինքն՝ բոլորը մտածում են միաձեւ, որը բերում է համապատասխան գործողության, առաջընթացի»։

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՒՐԻ ՅԱԿՈՎԼԵՎԸ

Կյանքի 86-րդ տարում Մոսկվայում վախճանվել է թատրոնի ու կինոյի նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլեւը: Նա ծնվել է 1928-ին Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում: Սովորել է երեկոյան դպրոցում, ավտոկայանում աշխատել մեխանիկի օգնական: 1952-ին ավարտել է Շչուկինի անվան Թատերական ուսումնարանը: Նա բազմաթիվ դերեր է խաղացել թատրոնում եւ կինոյում, Եվգենի Վախթանգովի անվան ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից էր: Հայ հանդիսատեսին Յակովլեւն առավել հայտնի է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ», «Հուսարական բալլադ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերից:




Լրահոս