ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն մարդիկ, ովքեր ձեզ ասել են, որ ՀՀԿ-ն քանդում է այս երկիրը, հավատացե՛ք, բանսարկուներ են, որոնք չեն ուզում եւ չեն ցանկանում ժամանակ տալ, որպեսզի ՀՀԿ-ն կայուն ժամանակահատվածում զարգացնի մեր երկիրը»:

Ռուբեն Հայրապետյան slaq.am

Անգամ իշխանական սոցհարցումներն են վկայում, որ ՀՀԿ-ին համակրում է հասարակության առավելագույնը 1/3-ը: Մյուսները, փաստորեն, ըստ Նեմեց Ռուբոյի` բանսարկուներ են: ՀՀԿ-ի հասցեին ինչ ասես, որ չեն ասում ու այս խեղճ քաղաքական ուժից պահանջում անկարելին:  Իսկ որ Հանրապետականը խեղճ է, վկայում է հենց Ռ.Հայրապետյանը: Այս կուսակցությունն արդեն 14 տարի իշխանության ղեկին է, բայց ինչպես նրա ներկայացուցչին է թվում, ամեն ինչ դեռ առջեւում է, եւ կայուն զարգացման ժամանակահատվածը նոր միայն պետք է սկսվի: Այսպես եթե շարունակվի, Հանրապետականից հավանաբար 100-ամյակ է պահանջվելու տեղաշարժի համար:




Լրահոս