
«Մի կողմից խոսում են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին, մյուս կողմից սեւ PR-ն են գործի դնում»:
Մասնագիտությամբ քաղաքագետ Շահգելդյանը մի՞թե չգիտի, որ սեւ, թե սպիտակ PR-ը ժողովրդավարական ընտրությունների անբաժանելի բաղադրիչներից է: Իսկ նման իրավիճակներում գնահատվում են այն քաղաքական ուժերը, որոնք կարողանում են դիմագրավել նաեւ սեւ PR-ի հարվածներին: Բայց այս ամենով հանդերձ, կա մի իրողություն. եթե կուսակցությունը խոցելի չէ, ապա սեւ PR-ը սեւ բիծ չի կարող թողնել նրա վրա: Իսկ Արթուր Վահանիչն այս առումով պաշտպանական վահաններ չունի. նա իսկապես շատ խոցելի է: Երիտասարդ, կրթված, գրագետ գործչի ունեցած առավելությունների կողքին Վահանիչին վերագրվում են դավաճան, վաճառվող եւ այլ որակները: Սա սեւ PR՞ է: