Հանրապետության տարածքում՝
Հունիսի 27-ին, 28-ի գիշերը, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ին երեկոյան ժամերին, 29-ին շրջանների զգալի մասում, 30-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 28-30-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 27-ին, 28-ի գիշերը, 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 28-ի երեկոյան ժամերին, 29-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: