ԱԱ-2014. Գերմանիան և ԱՄՆ-ն` հաջորդ փուլում (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում էր G խմբի վերջին տուրի խաղերը: Պորտուգալիան մրցում էր գանացիների հետ, իսկ Գերմանիան` ամերիկացիների:

ԱՄՆ – Գերմանիա խաղում թիմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվով իսկ պորտուգալացիներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին ինքնագոլի շնորհիվ:

Երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց, գանացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ Մյուլերն էլ բացեց Գերմանիա- ԱՄՆ հանդիպման հաշիվը: Սակայն 80-րդ րոպեին Ռոնալդուն կարողացավ գոլի հեղինակ դառնալ: Այս խաղերից հետո հաջորդ փուլ անցան Գերմանիան և ԱՄՆ-ն:

ԱԱ-2014. G խումբ, երրորդ տուր

Պորտուգալիա – Գանա՝ 2:1

Ջոն Բոյե, 31 (ինքնագոլ), Ռոնալդու, 80- Գյան, 57

ԱՄՆ – Գերմանիա՝ 0:1

Մյուլեր, 55




Լրահոս