2011-ին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1525 դեպք` գրեթե նույնքան, որքան 2010-ին` 1524 դեպք, եւ առգրավվել է 128 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, այդ թվում` 20 կգ մարիխուանա, 90 կգ հերոին, 4 կգ ամֆիտամին: Իսկ ինչ վերաբերում է տարբեր պատիժների համար անազատության մեջ գտնվողներին, 2012թ. հունվարի 1-ի դրությամբ` ազատազրկվածների եւ քրեակատարողական հիմնարկներում (ՔՀԿ) պատիժ կրող դատապարտյալների թիվը կազմել է 4532, ինչը 610-ով ավելի պակաս է, քան 2011թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ` ազատազրկումը կազմում է 64.5%` նախորդ տարվա 56%-ի դիմաց:
20 ԿԳ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ, 64.5% ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ԵՎ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ