«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը` հայտնի Տույ մականվամբ, եւ Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկին` Գեւորգ Մելիքյանին:
Քանի որ քրեական աշխարհում ընդունված չէ առանց լրջագույն պատճառի «օրենքով գող» ծեծել, ուստի այս ծեծը դարձավ բացառիկ եւ սկսվեց «ռազբորկա»: Կառավարության որոշ անդամ նախարարներ Լյովիկի կողմն էին «բռնել», իսկ «օրենքով գողեր»-ը եւ Ռուբեն Հայրապետյանն ու Մհեր Սեդրակյանը Գեւորիկի համար էին շահագրգռված:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պատմության հանգուցալուծման հարցը քննարկվել է ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի նստավայրում, եւ Ս. Սարգսյանը հրահանգել է` հարցը փակել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ ՀՀ-ում գնտվող բոլոր 16 «օրենքով գողեր»-ին ժամանակ է տվել՝ լքել Հայաստանը: Ժամեր անց մայրաքաղաքը մաքրվել է բոլոր տեսակի քրեական հեղինակություններից ու «գողեր»-ից:
Գործի է անցել մաֆիան: Իսկ «ռազբորկան» «փակվել է» «Ֆորում» ռեստորանում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: