Կառավարությունը չգիտի ինչ է որոշում․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ սենսացիոն որոշում կայացրեց Արարատյան դաշտում 70 նոր հորեր փորելու եւ 42 փակված հորատանցքերը բացելու մասին, չնայած ամիսներ առաջ բնապահպանության նախարարության առաջարկով կառավարությունն արգելել էր  Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։ 

«Սկզբից կառավարությունը՝ ի դեմս Վաչե Տերտերյանի, շատ հիմնավոր հիմնավորումներ  է բերում ու փակում Արարատյան դաշտի հորատանցքերը, հետո նույն Վաչե Տերտերյանը հիմնավորում է բերում, որ հորատանցքերը պետք է բացել, եւ կառավարությունը որոշում է կայացնում։ Կառավարությունը այսօր մի բան է հիմնավորում, վաղը՝ ուղիղ դրան հակառակը»,- «Ժամանակի» հետ զրույցում երեկ տեսակետ հայտնեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Գյուղացու շահը բերելով՝ շահարկում են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս