Ռուբեն Հայրապետյանը Շուշիում սեփական շքեղ առանձնատուն է կառուցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում:

Ըստ արցախցիների՝ Հայրապետյանը հատկապես հատուկ ուշադրություն է դարձնում ազատամարտիկների ընտանիքներին` նրանց նյութական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով: Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտեր է կառուցել Շուշիում, Հադրութում եւ Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Իհարկե այդ ընթացքում Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաեւ Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այս իրավիճակում կարեւորն այն է, որ թեեւ բազում ղարաբաղցի գործարարներ շտապում են Արցախից դուրս գալ, Հայաստանում կամ արտերկրում բիզնես գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը գործարարությամբ զբաղվում է հենց Արցախում:

Նա «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո գրեթե միշտ ԼՂՀ-ում է լինում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս