ԽՆԴՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն բաց նամակ է հղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին եւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` խնդրելով Գյումրու սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին աջակցել եւ նրա երեք երեխաներին մանկատուն տեղափոխել: Նամակում մասնավորապես ասվում է, որ երեխաներից երկուսը բնածին հիվանդություններով են տառապում, ամենափոքրն էլ ունի մշտական խնամքի կարիք, իսկ նրանց մայրը մի կտոր հաց վաստակելու համար ստիպված է լինում ժամերով տնից բացակայել: Նամակով խնդրում են համապատասխան կառույցներին աջակցել այս ընտանիքին` վերականգնելով ընտանիքի սոցիալական նպաստը, իսկ երեխաներին հրատապ կերպով տեղափոխել մանկատուն` փրկելով նրանց ցրտից եւ սովից:




Լրահոս