Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել, որ 2014թ. աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ կդառնա Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ միաժամանակ խոսելով նաև Լիոնել Մեսսիի լավ խաղի մասին:
«Մեսսին և Նեյմարը կարևոր դեր են խաղում իրենց թիմերում: Մտածում եմ` Մեսսին աշխարհի խաղերում կկարողանա լավ հանդես գալ: Նեյմարը, իր հերթին, շատ լավ է խաղում, և ինձ համար նա միջազգային մակարդակի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Մեսսիի ավանդը զգալի է, բայց կարծում եմ Նեյմարը կլինի առաջնության լավագույն ֆուտբոլիստը», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է Sport-ը: