Այսօր՝ հունիսի 27-ին, Ուկրաինան և Եվրամիությունը Բրուսելում ասոցացման և ազատ առևտրի համաձայնագիր կստորագրեն:
Հանդիպման ընթացքում ԵՄ առաջնորդները պետք է մի շարք որոշումներ կայացնեն, որոնց մի մասը կապված է Ուկրաինայի հետ և կարող է անդրադառնալ նրա հետագա ճակատագրին:
Օրակարգի համաձայն՝ Ուկրաինայի, ինչպես նաև՝ Վրաստանի և Մոլդովայի հետ համաձայնագրերը կստորագրվեն տեղի ժամանակով առավոտյան:
Ինչպես նշում է BBC-ն, հանգամանքների բերումով՝ երեք երկիրն էլ ունեն խնդիրներ՝, կապված «անորոշ կարգավիճակով տարածքների հետ»:
Մոլդովայի համար դա Մերձդնեստրի խնդիրն է, որն առկա է 1990-ից, Վրաստանի համար` Աբխազիան և Հարավայի Օսիան` 2008-ից, Ուկրաինայի համար` Ղրիմը` այս տարվա մարտից:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից անցած տարվա նոյեմբերին ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելը Կիևում բողոքի զանգվածային ակցիաների պատճառ դարձավ, որոնք հետագայում հանգեցրին իշխանափոխության:
Ուկրաինայի կողմից փաստաթուղթը կստոագրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նա նաև հանդես է գալու ԵՄ անդամ երկրնրի ղեկավարների առջև: