
Բրազիլիայի Պորտու-Ալեգրի քաղաքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել Արգենտինա – Նիգերիա խաղից առաջ:
Արգենտինայի մի քանի երկրպագու մարզադաշտի հարևանությամբ ծեծի է ենթարկել 50-ամյա մի բրազիլացու՝ նրա ձեռքից խլելով խաղի տոմսը:
Հաղորդում է, որ բրազիլացին լուրջ վնասվածք, բարեբախտաբար, չի ստացել, սակայն վախեցել է միջադեպի ընթացքում: