Պուտինի խորհրդականը Պորոշենկոյին նացիստ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին «նացիստ» է անվանել: Նրա խոսքով՝ ԵՄ հետ ստորագրվող Ուկրաինայի ասոցացման պայմանագիրը «լեգիտիմ» չի, ինչպես նաև՝ ինքը՝ Ուկրաինայի նոր նախագահը:

BBC-ին տված հարցազրույցում Գլազևը հայտարարել է, որ Եվրոպան փորձում է ուժով ստիպել Ուկրաինային ստորագրել այդ փաստաթուղթը:

«Նրանք Ուկրաինայում ռազմական հեղաշրջում են կազմակերպել, նրանք օգնել են նացիստներին գալ իշխանության: Այդ նացիստական կառավարությունն է ռմբակոծում խոշորագույն տարածաշրջանն Ուկրաինայում», – ասել է ՌԴ նախագահի խորհրդականը:

BBC-ի թղթակցի ուղիղ հարցին՝ համարում է նա արդյոք նացիստ Պյոտր Պորոշենկոյին, Գլազևը պատասխանել է. «Իհարկե՛»:

 




Լրահոս