300 նյույորքցի չի ստացել խոստացված 300-ական դոլարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինացի միլիոնատեր Չեն Գուանբյաոն անսովոր կերպով էր որոշել օգնել Նյու Յորքի տնազուրկ բնակիչներին: Նա նրանց հարյուրդոլարանց թղթադրամներ է բաժանել՝ խոստանալով ևս 300-ական դոլար, եթե նրանք մասնակցեն մոտակա ռեստորանում կայանալիք բարեգործական ընթրիքին: Հյուրերը գոհ են մնացել հյուրասիրությունից, սակայն բոլորը չեն 300 դոլար ստացել. գրում է Вести.ру-ն:

Չինացի մուլտիմիլիոնատերը փող է բաժանել ոչ թե Չինաստանի հետնախորշերում, այլ՝ Նյու Յորքի հենց սրտում` Ցենտրալ պարկում: Դա շատ գործուն միջոց է` համաշխարհային հասարակության ուշադրությունը աղքատության խնդիրներին հրավիրելու համար, որոնց հետ բախվում են միլիոնավոր մարդիկ:

Բարեգործական ակցիային յուրահատուկ կոլորիտ են հաղորդել հարուստ չինացու հայրենակիցները, որոնք հագել էին չինական ժողովրդական-ազատագրական բանակի համազգեստը:

Տեղի ռեստորանում կազմակերպված բարեգործական ընթրիքին մասնակցել է մոտ 1000 մարդ:

Հյուրասիրությունը բավականին ճոխ է եղել, հնչել է երաժշտություն, ելույթ են ունեցել հրավիրված դերասաններ: Մի քանի երգ է կատարել նաև ինքը` բարերարը: Սակայն հրավիրյալների մեկ երրորդը խոստացված երեքհարյուրական դոլարները չի ստացել: Դրա փոխարեն՝ բարերարը 90 հազար դոլար է նվիրաբերել ակցիայի համակազմակերպիչներին` տնազուրկների օգնության կազմակերպության տեղի բաժանմունքին: Արդյունքում՝ կլորիկ գումարների երջանիկ սեփականատերերի փոխարեն՝ հայտնվել է 300 կատաղած նյույորքցի:




Լրահոս