Ծեծկռտուք` Շ. Հարությունյանի գործով դատական նիստի ընթացքում (ֆոտո) galatv.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Ցեղակրոն» կուսացության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով դատական հերթական նիստը. գրում է Galatv.am-ը:

Մինչ դատական նիստի մեկնարկը, միջադեպ է տեղի ունեցել ամբաստանյալներից մեկի` Արմեն Հովհաննիսյանի կնոջ՝ Շողեր Հակոբյանի եւ դատական կարգադրիչների ու ոստիկանների միջեւ: Ամբաստանյալի կնոջն արգելել են մուտք գործել դատարանի շենք եւ մասնակցել դատական նիստին:

Շողեր Հակոբյանի խոսքերով, ինքը փորձել է պարզաբանումներ ստանալ, իրեն պատճառաբանել են, որ արգելման պատճառը պայուսակի պարունակությունն է: «Ինձ այդպես ասեցին, ես դատարկեցի պայուսակիս պարունակությունը, հետո ինձ ասեցին, որ դա անարգանք է դատարանի նկատմամբ»,- պատմեց Շողեր Հակոբյանը: Նա նաեւ նշեց, որ կին ոստիկաններից մեկը իրեն ճանկռել է: Դատարանի շենքի դիմաց հսկողություն իրականացնող ոստիկանները հայտարարեցին, որ ոչ ոք քաղաքացու նկատմամբ ոչ մի գործողություն չի կատարել:

«Էդ կին ոստիկանը եկել է քաշքշել, ձեռքերս կարմիր է, եղունգներով ճանկռեց, որովհետեւ նման հրահանգ ունեն»,- ասաց Շողեր Հակոբյանը: Նրան այդպես էլ չհաջողվեց ներս մտնել դատարանի շենք:

shant dat

shant dat

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս