«Պետական գնումների համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական գնումների համակարգի մոնիտորինգ, այսօր ներկայացրեց 2011-2013 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները՝ արձանագրելով, որ համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ:

ԹԻՀԿ պետական գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի ներկայացմամբ՝ առաջինը մեկ անձից գնումներն են: «Հիմնականում մարզպետարաններն են, որոնք իրականացնում են մեկ անձից բաղկացած գնումներ, պետական գնումների շուրջ 67%-ը մեկ անձով է կատարվում, այսինքն՝ մրցույթ չկա»,-ասաց նա:

Վերջինս զավեշտալի համարեց, որ շատ ընկերություններ կան, որոնք կրծողների դեմ են պայքարում, նաև շինարարական մեծ տենդերներ են հաղթում. «Սա մեզ համար տարօրինակ է»:

Արտակ Մանուկյանը շարունակեց ներկայացնել ուսումնասիրությունների հիմնական արդյունքները, որոնք հետևյալներն են.

1. Մեկ անձից գնումները հանդիսանում են գնման նախապատվելի ձև պետական կառավարման մարմինների համար, ընդ որում, առկա է մեծ կենտրոնացվածություն թե քանակային, թե գումարային առումներով:

2. Հանրային կազմակերպությունների մոտ (չնայած օրենքով սահմանված պահանջներին) նկատվում է գնումների մասով թափանցիկության հաշվետվողականության պակաս:

3. Էլեկտրոնային գնումների համակարգն ամբողջական չէ:

4. Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարված ընթացակարգերի շուրջ 40%-ը համարվում է չկայացած:

5. Պայմանագրային պատվիրատուները լրջորեն չեն մոտենում էլ. գնումների մասով հանրային տեղեկատվությանը:

6. Համակարգում առկա են բազում տեխնիկական բնույթի հիմնախնդիրներ:

7. Չնայած աստիճանաբար մեծանում է բողոքարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը, սակայն գործընթացն արդյունավետ չէ:

8. Կան հիմնավոր կասկածներ ընտրանքի պատահական լինելու և ռոտացիոն համակարգի նկատմամբ:

9. Գնումների աջակցման կենտրոնը չի օգտվում Առևտրի համաշխարհային կազմակերպության գնումների համաձայնագրի անդամակցությունից բխող առավելություններից:

10. Չի իրականացվում պլանավորված և փաստացի ընթացակարգերի համեմատական վերլուծություն:

11. Գնումների պաշտոնական կայքը բարելավման կարիք ունի:




Լրահոս