
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմ ավտոտնակը սեփականաշնորհել, խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ սեփականաշնորհման համար, ում պետք է դիմեմ, եւ ինչքան գումար ինձնից կպահանջեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ ավտոտնակի սեփականաշնորհման հարցի քննարկման համար անհրաժեշտ է ներկայացնել նախապես պատվիրված տարածքի տեղագրական հանույթը եւ շինության տվյալները, կառուցապատողի անձնագրի պատճենը, ինչպես նաեւ ավտոտնակի լուսանկարները:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս ամենից հետո նկատենք, որ հարցը ոչ թե կլուծվի, այլ ընդամենը կքննարկվի: Հայտնի է, որ մայրաքաղաքում գտնվող ավտոտնակների ճնշող մեծամասնությունը սեփականաշնորհված չէ, եւ այն միանգամից գնած կամ տարածքի ու շինարարության համար զգալի միջոցներ տրամադրած քաղաքացին դեռեւս չգիտի` ի վերջո, շինությունն իրեն է պատկանում, թե ոչ: Եթե իշխանության նախընտրական ընտրակաշառքի շրջանակներում ավտոտնակները միանգամից սեփականաշնորհվեին, ապա կարելի է համարել, որ դա հարցի լավագույն եւ ամենակարճ լուծումը կլիներ: Մինչդեռ տվյալ դեպքում անհայտ է նաեւ ավտոտնակի սեփականաշնորհման մոտավոր արժեքը: Սա էլ թերեւս հարցի ամենակարեւոր կողմն է: