Նոյեմբերի 5-ին մենք ենք եղել, ոչ թե մեր պաշտպանները. Շանթ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուս դատապարտյալների գործով դատական նիստն անցնում է լարված վիճակում:

Ամբաստանյալ Շանթ Հարությունյանը, առանց նախագահող դատավորի թույլտվության, մի քանի անգամ անընդմեջ կանգնեց և հայտարարություններ արեց, թե նոյեմբերի 5-ին իրենք են ներկա եղել, ոչ թե փաստաբանները, և խորհուրդ տվեց դատարանին խոսքի իրավունք տալ ամբաստանյալներին, ոչ թե՝ պաշտպաններին: Ապա խոսքն ուղղելով իր պաշտպան Արա Զաքարյանին՝ ասաց. «Պարո՛ն Զաքարյան, դուք մի քանի կարճ հայտարարություններ արե՛ք արագ-արագ, հետո կանցնենք բուն նյութին:

Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել` ամբաստանյալ Արմեն Մովսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու համար:




Լրահոս