Ասոցացման համաձայնագրերը ստորագրվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի վարչապետ Ւրակրի Գարիբաշվիլին և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն ԵՄ հետ ստորագրել են տնտեսական ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրեր:

ԵՄ կողմից փաստաթուղթը ստորագրել են Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բորոզուն և ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ:

«Այդ համաձայնագրերում չկա ոչինչ, ինչը կարող է վնասել Ռուսաստանին: Դրանք ուղղված են ընդանուր ապագայի և բարգավաճման ստեղծմանը», – վստահեցրել է Հերման վան Ռոմպեյը:

Նա հավելել է, որ այսօր ստորագրված փաստաթղթերը «երրորդ երկրների հետ ԵՄ համագործակցության ամենահավակնոտ ծրագիրն է» և «Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ եվրոպական ուղու սկիզբը»: Ռոմպեյը ռազմավարական նպատակ է անվանել ԵՄ շուկայում երեք երկրների տնտեսությունների լրիվ ինտեգրումը:

Իրակլի Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ շուտով արդեն Վրաստանը Եվրամիության լիիրավ անդամ կդառնա:

Պորոշենկոն այս օրը «պատմական է անվանել Ուկրաինայի համար: Նա նշել է, որ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի համար «ոչ միայն տնտեսական, այլև հավատքի հարց է»:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ուկրաինացիներն ամենաբարձր գինն են վճարել` իրենց եվրոպական երազանքի իրականացման համար: Նա հավելել է, որ Ուկրաինան կմիանա ԵՄ-ին, երբ դրան լրիվ պատրաստ կլինի. տեղեկացրել է top.rbc.ru-ն:




Լրահոս