
Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրացույցում հունիսի 27-ը հանգստի օր է: Վաղը կմեկնարկի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլը:
1/8 եզրափակիչը կմեկնարկի Բրազիլիա-Չիլի խաղով: Մյուս խաղերի դասավորվածությունը հետևյալն է` Կոլումբիա-Ուրուգվայ, Նիդերլանդներ-Մեքսիկա, Կոստա-Ռիկա – Հունաստան: Հինգերորդ զույգն է՝ Ֆրանսիա – Նիգերիա, ապա կմրցեն Գերմանիա-Ալժիր, Արգենտինա-Շվեյցարիա զույգերը: Իսկ վերջին խաղում միմյանց հետ ուժերը կչափեն Բելգիան ու Միացյալ Նահանգները: