ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ճիշտ է արդյոք, որ շուտով մեքենայի շարժիչն այլեւս չի գրանցվելու, պետհամարանիշ չի ունենալու: Միայն թափքի վրա է համար գրանցվելու եւ վերջ: Գիտեմ, որ օրինակ Վրաստանում եւ Ռուսաստանում նման օրենք կա, եւ այնտեղ նույնպես մեքենայի շարժիչը չի գրանցվում: Եւ Դուք կո՞ղմ եք այդ որոշմանը:

Գագիկ Կարապետյան, 50 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, գիտեմ, որ Վրաստանում եւ շատ ու շատ երկրներում նման բան չկա, եւ այնտեղ շարժիչը չեն ներառում: Նման խոսակցություններ Հայաստանում եւս կան, ճանապարհային ոստիկանությունը դա ներկայացրել էր կառավարություն, եւ կարծեմ դա պիտի ուժի մեջ մտներ 2012 թվականի հունվարի մեկից, բայց առայժմ դեռ չի գործում: Ես միանգամայն կողմ եմ, որ այլեւս մեքենայի շարժիչը չգրանցվի, ես դա համարում եմ ավելորդություն: Մեքենայի թափքի վրա եւ էլի մի քանի տեղ համարը կխփվի եւ վերջ, արդեն բավարար կլինի: Այնպես որ, դա լավ որոշում է, մնում է միայն օրենքն ուժի մեջ մտնի:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոնի տնօրեն
Էդիկ Հովհաննիսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնի է, որ Հայաստանի նման աղքատ երկիրը համարվում է հնամաշ եւ գողացված ավտոմեքենաների իրացման հարմար տարածք: Վրաստանն էլ այն միջանցիկ ճանապարհն է, որով հատկապես Եվրոպայից նման եղանակով բավական մեծ քանակությամբ մեքենաներ են ներկրվում: Քիչ չի պատահում, որ հատկապես թանկարժեք մեքենայի տերը պատահաբար հայտնվում է: Շարժիչի համարը եւս մի լրացուցիչ ապացույց է` գողության փաստը հաստատելու կամ հերքելու: Այնպես որ, դրա բացակայությունը երեւի թե ոչնչի չի օգնում, իսկ գոյությունը չի կարող որեւէ մեկին խանգարել:




Լրահոս