
Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն, ով Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչն է, նշել է Ռուսաստանի հավաքականի ձախողման պատճառը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը լքեց մունդիալը՝ չկարողանալով կարևոր և որոշիչ խաղում հաղթել Ալժիրի հավաքականին (1:1):
«Ես շատ խորը հիասթափված եմ արդյունքից: Չեմ սիրում խոսել մրցավարների մասին, բայց նրանք այս առաջնության ընթացքում մշտապես գործում էին մեր դեմ:
Ալժիրի հետ խաղի ժամանակ մրցավարը պետք է 11 մետրանոց հարված նշանակեր աֆրիկացիների դարպասը, սակայն այդպես էլ չարեց դա: Ես չեմ հասկանում, թե ինչու է մրցավարների կողմից այդպիսի վերաբերմունք ցուցադրվում դեպի մեր հավաքականը», – հայտարարել է Կապելոն: