Աշխարհի ամենաթանկարժեք խանութը հիմնադրել է իրաքյան ծագմամբ ամերիկացի (հիմա արդեն՝ հանգուցյալ) միլիարդատեր Պակզադ Բիջանը, որը նրա անունով կոշվում է BIJAN:
Գներն այս խանությում իսկապես անասելի բարձր են, օրինակ՝ տղամարդու կոստյումն այստեղ արժե $50.000, իսկ մի զույգ գուլպան՝ մինչև $50: Սակայն պետք է նշել, որ գները չեն վախեցնում հաճախորդներին:
Bijan-ի մշտական հաճախորդներն են եղել ԱՄՆ-ի նախագահներ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Բարաք Օբաման: Խանութից օծանելիք են գնել նաև Վլադիմիր Պուտինն ու Թոնի Բլերը, դերասաններ Թոմ Կրուզն ու Առնոլդ Շվարցենեգերը: