Հենց նախագահականի մոտ դրանց պիտի տփեի. Շ. Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 27-ին, նոյեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանն իր դեմ առաջադրված մեղադրանքը լսելուց հետո իր դիրքորոշումը հայտնեց՝ մի պատմություն հիշելով։

«Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանը և ևս մի քանի հոգի միասին հիմնում են «Փարոս» ընդդիմադիր թերթը. նրանց դրա համար դատեցին, և դատավորը դատարանում հարցնում է՝ ինչո՞ւ եք հենց առաջին համարը գցել ԿԳԲ-ի փոստարկղը, եթե էդտեղ չգցեիք, կարողա կարողանայիք մի քանի համար տպագրել, իրենք էլ ասում են՝ պետք է բոմբ գցեինք այդտեղ։

Հիմա ես էլ պետք է հենց Բաղրամյանում՝ նախագահականի մոտ դրանց տփեի»,- ասաց Շանթ Հարությունյանը։




Լրահոս