
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին armlur.am-ին հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը: Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:
Սակայն նա չնշեց թե ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով է հարուցվել քրեական գործը: