Պորոշենկոն 3 օրով երկարացրեց զինադադարի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում ԵՄ 28 ղեկավարի առջև իր ելույթում հայտարարել է, որ պատրաստվում է 3 օրով երկարացնել Ուկրաինայի արևելքում հայտարարված զինադադարը: Այս մասին ИТАР-ТАСС-ին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ կրակի միակողմանի դադարեցման ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 27-ին՝ ժամը 22:00-ին:

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը հայտարարել է, որ ուրբաթ գիշերը զինյալները 11 անգամ խախտել են կրակի դադարեցման ռեժիմը և հարձակումներ գործել ուկրաինական ուժայինների պահակակետերի վրա:




Լրահոս