Վ. Օսիպյանը տեղյակ չէ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:  Պարզվում է, սակայն, Օսիպյանը տեղյակ չէ այդ մասին:

Նշելով այս մասին armlur.am-ի հետ զրույցում՝ նա հավելեց, թե առաջին անգամ է լսում այս մասին: «Ես տեղյակ չեմ, որ իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել», – ասաց նա:

Մայրաքաղաքի փոխոստիկանապետը նաև հավելեց, թե ինքը շատ հանգիստ է և վստահ: «Ես այնքան հանգիստ և վստահ եմ, որ անկախ ամեն ինչից՝ թող քննությամբ կպարզվի: Անկախ ամեն ինչից՝ բոլորն օրենքի առաջ հավասար են և պետք է պատասխանատվություն կրեն», – հավելեց նա:

 




Լրահոս