Գրախանութներում գրքերի գները չեն աճի: Այդ մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` խորհրդարանում ներկայացնելով գրահրատարակիչների եւ գրախանութների հետ խորհրդակցության արդյունքները: Պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցադրմանը` նա նշեց, որ գրքերի թանկացման պատճառ են դարձել ոչ թե հարկերը, այլ ընթացակարգային հարցերը` կապված հարկային փաստաթղթերի հետ: Խորհրդակցության ժամանակ հրատարակիչները վստահեցրին, որ թանկացման առիթ այլեւս չկաե, – ասաց նախարարը:
Գրքերի գները չեն աճելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ