Հայաստանի արտաքին պետական պարտքը 2012 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 3.57 մլրդ դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Արտաքին պարտքը 2011 թ. ընթացքում ավելացել է 8.2 %-ով կամ 270 մլն դոլարով (ստացել ենք 320 մլն դոլար, մարել 50 մլն դոլար): Պարտքի 82.7 %-ը կամ 2.9 մլրդ դոլարը բաժին է ընկնում ՀՀ կառավարությանը, 17.3 %-ը կամ 617 մլն դոլարը` ՀՀ Կենտրոնական բանկին: Հայաստանի ամենախոշոր վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը, որին պարտք ենք 1.33 մլրդ դոլար (ընդհանուր պարտքի 37.5 %-ը): Երկրորդ խոշոր վարկատուն Արժույթի Միջազգային Հիմնադրամն է` 827 մլն դոլար (ընդհանուր պարտքի 23.2 %-ը): Խոշոր վարկատուներ են նաեւ Ռուսաստանն (համապատասխանաբար` 500 մլն դոլար եւ 14 %) ու Ճապոնիան (համապատասխանաբար` 397 մլն դոլար եւ 11.1 %):
Հայաստանի արտաքին պարտքը գերազանցում է 3.5 մլրդ դոլարը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ