Ամենահայտնի կին-ճարտարապետի հիանալի աշխատանքները: Զախա Խադիդը ժամանակակից հրաշալի ճարտարապետներից է:
2004-ին նա դարձավ առաջին կինը, ով արժանացել է Պրիտցկերովյան մրցանակին (Նոբելյան մրցանակի անալոգը ճարտարապետությունում): Այսօր Զախա Խադիդը կառուցում է ամբողջ աշխարհում՝ անտեսելով իր նախագծերի արժեքը:
Իր գրասենյակի կողմից նախագծված կառույցներն անհնար է շփոթել այլ կառույցների հետ: Աշխարհի տարբեր կետերում կանգնեցված կառույցները շարունակում են մնալ որպես այլմոլորակայիններ, որոնք տարբեր կերպ են հաղորդակցվում շրջակայքի հետ: AdMe.ru-ն հավաքել է արդեն իսկ կյանքի կոչված լավագույն նախագծերը, և նրանք, որոնք շուտով կդառնան իրականություն:
Հեյդար Ալիևի կենտրոն, Բաքու, Ադրբեջան
2013-ին շահագործման հանձնված Հեյդար Ալիևի կենտրոնը ժամանակակից մշակութային կենտրոն է, որը դարձել է Բաքվի նոր խորհրդանիշը: Այն ներկայացնում է համալիր, որը ներառում է լսարան, թանգարան, համերգային սրահ, ցուցադրական սրահներ և ադմինիստրատիվ գրասենյակներ:
Գլազգոյում Ռիվերսայդ տրանսպոտի թանգարան
Ռիվերսայդ թանգարանն արդեն ավարտված նախագիծ է: Այն պետք է շահագործման հանձնվեր 2009-ին, սակայն շինարարական աշխատանքները դադարեցվել էին ճգնաժամի պատճառով, և մեկնարկից մինչ ավարտ անցավ 7 տարի:
Ֆուտբոլային մարզադաշտ 2022, Քաթար
Ալ-Բաքրա նավահանգստային քաղաքում կառուցվելիք մարզադաշտը կլինի 585 000 քառակուսի մետր հսկայական շինհրապարակի մի մասը: Այն կտեղավորի 40 000 հանդիսական, դրա հետ միասին վերին հատվածում տեղակայված տրիբունաները կարող են հանվել, ինչը թույլ կտա առաջնության ավարտից հետո նվազեցնել մարզադաշտի տարողունակությունը կիսով չափ:
Ոսկե կայարան Էր-Ռիյադում, Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մետրոյի կայարան կկառուցեն ոսկուց: Զախայի խոսքով՝ աշխատելով նախագծի վրա՝ նա որգևորվել է Սաուդյան Արաբիայի ավազաթմբերով: Այնտեղ կկիրառվի ուղևորների անցագրային նոր համակարգ, որը պետք է օգնի խուսափել միջադեպերից պիկ ժամերին:
Բազմաֆունկցիոնալ համալիր Beko Masterplan
Բելգրադ, Սերբիա
Հանգստի և գրասենյակային տարածքների համար նախատեսված համալիրի շենքը, որը գտնվում է լքված վայրում, կոչված է դառնալ նոր նշանակալի շինություն Բելգրադում:
Համալիրը ներառում է հինգաստղանի հյուրանոց, կոնգրես-կենտրոն, թանգարաններ, խանութներ, ինչպես նաև՝ ստորգետնյա կայանատեղի քաղաքի հյուրերի և բնակիչների համար:
Բնակելի տուն Մանհեթենում, ԱՄՆ
Տունը կառուցված է լատինատառ L-ի նմանությամբ, իսկ նրա ներսի անկյունը կլինի Z-աձև և շինությունը կբաժանի 2 մասի: Տան մեջ կլինի սպա կենտրոն, այդի և փակ լողավազան:
Հոնգկոնգի Պոլիտեխնիկական համալսարան
Նոր համալսարանը նախատեսված է դարձնել կողմորոշման չափանիշ ճարտարապետության մեջ: Այն կներկայանա որպես ուսումնական և գիտական լաբորատորիաներից բաղկացած համալիր:
Բեթհովենի անվան փառատոնային համալիր, Բոնն (2020), Գերմանիա
Ճարտարապական ընկերությունը կկատարելագործի նախկին շինությունը, որի շրջակայքում նաև հատուկ տարածք կհատկացվի բացօթյա համերգների անցկացման համար:
40-հարկանի հյուրանոց Մակաոյում, Չինաստան
Շենքը բաղկացած է 2 աշտարակից, որոնք ամրացված են միմյանց ներքևից ու վերևից: Հյուրանոցի ընդհանուր տարածքը 150 000 քառ/մ է, ունի 780 համար և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Շենքի բացումը նախատեսված է կատարել 2017թ.
Մշակույթի և արվեստի միջազգային կենտրոն Չանշա, Չինաստան
Շենքը կառուցվել է Մեյսիխու գետի ափին:
Երկնաքերեր Դուբայում ՝ Signature Towers, ԱՄԷ
Այս երկնաքերերը նախատեսված են դառնալ Դուբայի նոր բիզնես-կենտրոնները. այստեղ կգործեն գրասենյակներ, հյուրանոցներ ու առևտրի կենտրոն:
Opus Office Tower-ն Աբու Դաբիում, ԱՄԷ
21-Այս շենքերի բարձրությունը 93 մ է, սակայն այստեղ առավել հետաքրքիր է ոչ թե բարձրությունը, այլ այն, թե ինչպես է շենքը լուսավորվում. այն ցերեկն ու գիշերը տարբեր տեսք ունի:
Տոկիոյի օլիմպիական մարզադաշտ, 2020, Ճապոնիա
Տոկիոյի նոր մարզադաշտը կկառուցվի հնի տեղում և կդառնա ծագող արևի երկրի գլխավոր օլիմպիական կենտրոնը: Այն նախատեսված է 80 հազ. մարդու համար, տարածքը 290 000 քառ/մ է:
Բերնեմի տաղավարներ, Չիկագո, ԱՄՆ
Տաղավարները կառուցվել են քաղաքի շինարարներից մեկի՝ Դենիել Բյորնհեմի հիշատակին: Ներսում աուդիո և վիդեո ցուցադրությունները ներկայացնում են Չիկագոյի պատմությունը՝ անցյալից մինչև ապագա:
Մասնավոր առանձնատուն Բարվիխում, Ռուսաստան
Տունը՝ Capital Hill Residence անվամբ, կառուցվել է տիեզերանավի նմանությամբ. այն ներկայացնում է ժամանակակից տեխնոլոգիաների ու բնության տարրերի միաձուլում:
Առանձնատունը գտնվում է սոճիների անտառի մեջտեղում և հեռու է տարածքի մյուս առանձնատներից: Բնակելի մակերեսը 2650 քառ/մ է. 22 մետրոնոց որկու աշտարակների վրա են գտնվում ննջասենյակներն ու մանկական սենյակները: Նկուղում ֆիննական շոգեբաղնիք ու ռուսական բաղնիք կա, նաև՝ հյուրասենյակ ու ֆիթնես-սրահ: