
ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները ուրբաթ օրը որոշում չեն կայացրել Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ: Հանդիպման եզրափակիչ փաստաթղթում նշվում է, որ Մոսկվայի հանդեպ պատժամիջոցներ կարող են կիրառել հետագայում:
Հնարավոր է, որ ԵՄ ղեկավարները նպատակահարմար չեն գտնում Ռուսաստանի հանդեպ ոլորտային սանկցիաների կիրառումը, ИТАР-ТАСС-ի հետ զրույցում նշել է Արևմտյան Եվրոպայի երկրների պատվիրակություններից մեկի ներկայացուցիչը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ևս կողմ չի եղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
«Ինձ համար ատելի է Ռուսաստանին պատժելու գաղափարը: Մեզ պետք է խաղաղություն, մեզ պետք է, որ Ռուսաստանը հետ քաշի իր զորքերը»,-ասել է նա:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Արևելյան Ուկրաինայում զինյալ խմբերի ղեկավարները Ռուսաստանի քաղաքացիներ են: