Փետրվարի 29-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի 65 շենքի 96-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին armlur.am -ին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են նշված բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել 1936 թ. ծնված Վեհանուշ Հալաջյանին, ում “1-03” ծառայության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգնություն:
Միայնակ ու անօգնական
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ