
Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ 28-ամյա Դավիթը` Գազան մականվամբ, ով 69 բանտախցում իր պատիժն էր կրում, մահացել է:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ դատապարտյալը, ի նշան բողոքի առ այն, որ իրեն չեն տեղափոխում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, իրեն ներարկել է իր թուքը: Այն բանից հետո, երբ ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել դատապարտյալի կյանքը:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հաստատեցին դատապարտյալի մահվան մասին լուրը, սակայն հայտնեցին, որ իրենք դեռևս մահվան պատճառները չգիտեն:
Տաթև Հարությունյան