Փետրվարի 29-ին, ժամը 11.57-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան 7 շենքի 9-րդ բնակարանի պատշգամբը պոկվել ու կախվել է` վտանգ ներկայացնելով անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ Ք. Գրիգորյանին պատկանող բնակարանի պատշգամբի երեսպատման քարերը թուլացել են և առկա է ընկնելու վտանգ: Փրկարարները քարերն ապամոնտաժել և տեղափոխել են անվտանգ տարածք: Հարևան բնա¬կարանի պատշգամբում նույնպես առկա էր նման խնդիր, սակայն բնակիչների բացակայության պատ¬ճա¬ռով աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն քաղաքապետարանի համապատասխան ծա¬ռա-յություների կողմից՝ առավոտյան:
Վտանգը չեզոքացվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ