
Նիգերիայում ձերբակալվել է կախարդների և մուսուլման հոգևորականների մի խումբ: Նրանք մոգական պատրաստուկներ էին հնարում` խոտաբույսեր և մարդկանց օրգաններ օգտագործելով: Օգուն և Լագոս նահանգներում ձերբակալվել են մարդկանց մարմինների հատվածների վաճառքում ներգրավված 4 կասկածյալներ:
Քրեական բիզնեսի լավ քողարկված ցանցի բացահայտմանը և չեզոքացմանը մասնակցել է ոստիկանների հատուկ ջոկատ, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Օպերացիային մասնակցել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք հետևել են հանցագործներին:
Նիգերիայում ձերբակալված հանցագործները պնդում են, որ պատրաստվում էին օգտագործել մոգությունը հոգեկան խանգարումների բուժման համար: Գլխավոր կասկածյալ Աֆոլաբին մարդկային մարմինների հատվածները հայթայթել է` օգտագործելով ճանապարհատրանսպորտայինն պատահարներում զոհվածների դիակները:
Չարագուշակ բիզնեսը բավականին շահութաբեր էր. Աֆոլաբին զգեստափոխված լրտեսից 300 դոլար է պահանջել: