
«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի շրջանակներում` ՀՀ Արդարադատության նախարարության հետ կազմակերպված քննարկմանը նախարար Հովհաննես Մանուկյանն իր ողջույնի խոսքում կարևորեց ՔԿՀ-ներում առկա խնդիրների ուսումնասիրությունն ու դրանց լուծում տալը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՀԺԿ ծրագրի խմբի ղեկավար Պիտեր Կոլֆերցը, ով նշեց, որ ծրագրի աշխատանքներն ուղղված են մասնավորապես ՀՀ ՔԿՀ-ներում ինքնուրույնություն, կազմակերպվածություն մտցնելու ուղղությամբ, ինչպես նաև այդ ոլորտին վերաբերող հարցերը լուսաբանող ԶԼՄ-ներին հնարավորություն տալու ավելի անկաշկանդ աշխատանք իրականացնել:
Լրագրողների հետ առանձնազրույցում նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է արձագանքել և ինչ քայլեր է իրականացնելու Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության ուղղությամբ, ըստ որի պարզվել է, որ ՔԿՀ-ներում շարունակվում է դատապարտյալների նկատմամբ խոշտանգումները, ասաց, որ ինքը դեռևս չի ուսումնասիրել ներկայացված զեկույցը, սակայն, նրա խոսքով, մասնավորապես քրեակատարողական համակարգում, ինչի համար ինքն այսօր կրում է քաղաքական պատասխանատվություն, կան խնդիրներ:
Իսկ դատական համակարգի բարեփոխումների մասին նախարարն ասաց, որ դրանք պետք է կատարվեն քայլ առ քայլ:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: