Ծալվող աթոռներից ստեղծված փոքրածավալ Էյֆելյան աշտարակը հայտնվել է բնօրինակից ոչ հեռու: Բանն այն է, որ փարիզյան սրճարանների և բիստրոների աթոռները «տոնում» են իրենց ծննդյան օրը:
Առաջին անգամ նման աթոռներ հայտնվել են 125 տարի առաջ: Դրանք արտադրող ընկերությունը գոյություն ունի մինչ այժմ:
324 մ բարձրություն ունեցող և 324 աթոռից բաղկացած աշտարակը կառուցվել է Մարսյան դաշտում, տեղեկացնում է Euromag-ը: Աշտարակն այնտեղ կմնա մինչև հուլիսի 7-ը:
Նշված աթոռները խոսակցականով այդպես էլ կոչվում են` բիստրոյի աթոռներ, թեև դրանք օգտագործվում են լողափերում, զբոսայգիներում, և անգամ նեղլիկ փարիզյան խոհանոցներում:
Ծալովի աթոռների առավելություններն անմիջապես գնահատվել են սրճարանների և բիստրոների տերերի կողմից: Դրանք թեթև էին, հեշտությամբ ծալվում և պահվելու համար շատ տեղ չէին պահաջում: