
Չինաստանից ներկրված 249 ավտոբուսներն ու պահեստամասերը Երևան համայնքը կնվիրաբերի ուղղակի “Երևանի ավտոբուս” ՓԲԸ-ին: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարեց Երևանում տրանսպորտի խնդիրները քննարկելու նպատակով խորհրդակցություն կազմակերպել: