
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեմ է, որ իր ակումբը ձեռք բերի «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին: Նա խնդրել է արքայական ակումբին, որպեսզի վերջինս վերանայի կոլումբացի հարձակվողին ձեռք բերելու ծրագրերը։
Նրա նման վերաբերմունքի պատճառը հայտնի չէ: Տեղեկություններ կային, որ «Ռեալն» արդեն իրականացրել է Ֆալկաոյի տրանսֆերը։