
Audi-ն նոր տեխնոլոգիա է մշակում, որը ենթադրում է լազերի օգտագործումը մեքենայի լուսարձակներում: Գերմանական արտադրողն արդեն վաճառքի է հանում նման լուսարձակներով առաջին նմուշը` R8 LMX-ը:
Նույն տեխնոլոգիան ներմուծում է նաև BMW-ն: Փորձարկումների տվյալներով, ընկերության մշակված լուսարձակների լազերային ճառագայթները լուսավորում են 600 մետրանոց ճանապարահատված, այսինքն` առկա լուսարձակներից զգալիորեն ավելի շատ:
Ի դեպ, որոշ երկրներում, ասենք ԱՄՆ-ում և Չինաստանում, նման ինտենսիվությամբ լուսարձակներ ունեցող մեքենաներ չեն սիրում: Նոր Audi R8 LMX-ի արժեքն է 35 600 եվրո: