Ինչու Ալլա Լեվոնյանը չմասնակցի նախընտրական քարոզարշավին, եթե Բեոնսեն ու Շակիրան մասնակցում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Ալլա Լևոնյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու հրավեր դեռ չի ստացել, բայց եթե ստանա, անպայման կմասնակցի, քանի որ ոչ մի վատ բան չի տեսնում դրանում: “Ի վերջո, ամբողջ աշխարհում էլ ընդունված է. և՛ Ռուսաստանում և՛ ԱՄՆ-ում, ընտրությունների ժամանակ Բեոնսեն, Շակիրան մասնակցում են… ինչո՞ւ չպիտի լինենք մենք: Եթե ես դեմ չեմ այդ կուսակցությանը, նա թշնամի չէ, ինչո՞ւ չպետք է երգեմ իմ երկրի, իմ պետականության… ընտրությունների ժամանակ”,- ասաց Ալլա Լևոնյանը` այսօր երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ հրավիրած ասուլիսում: Արսեն Գրիգորյանն էլ այստեղ հանցագործություն չի տեսնում, ինչի համար ըստ նրա` իրենց մեղադրում են լրագրողները: Նշենք, որ հարցը հնչել էր այսպես. “Արդյո՞ք երգիչները այս կամ այն կուսակցության փաստացի քարոզելուց հետո անցած չորս –մհինգ տարիներին իրենց պատասխանատու զգո՞ւմ են, երբ այդ քաղաքական ուժերը, որոնց համար երգում են, իրենց նախընտրական խոստումերը չեն կատարում: Բերվեց նաև ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի օրինակը, որը հրաժարվեց նկարահանվել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին քարոզող տեսանյութում: 




Լրահոս