
Ինչպես հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներին, «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի կարողանա օգնել իր ակումբին 2014/15 թվականների մրցաշրջանի առաջին կեսում: Հաստատվել է ամենավատը. նա ունի ազդոսկրի մկանային վնասվածք:
Այժմ Հայաստանի հավաքականի և կարմիր-սպիտակների լավագույն խաղացողներից մեկը պետք է վիրահատվի: Դրանից հետո նա պետք է մոտ 6 ամիս վերականգնվի և խաղադաշտ կվերադառնա միայն 2015 թվականին:
Ավարտված մրցաշրջանում մոսկովյան ակումբում Մովսիսյանն անցկացրել է 30 հանդիպում և դարձել 18 գոլի հեղինակ: